ԱՄՆ-ում գիտնականները զոմբի են ստեղծում
Ամերիկյան գիտնականներին հաջողվել է ստեղծել բջիջ, որը ողջ է մնում նույնիսկ մահվանից հետո: Բացի այդ, նրա կենսական հատկությունները նույնիսկ լավանում են, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ինչքան էլ որ տարօրինակ է, մահացած բջիջն առանձնանում է յուրահատուկ կենսունակությամբ: Այն առանձնանում է նրանով, որ դիմանում է ավելի մեծ ճնշման և և ավելի բարձր ջերմաստիճանին:
Հայտնագործության արժեքը կայանում է նրանում, որ այժմ գիտնականները կկարողանան արժեքավոր օրգանական նյութերը վերափոխելով ավելի երկար ժամանակ պահպանել:
«Զոմբի-բջջի» հայտնագործումը կատարել են Նյու-Մեխիկո նահանգի համալսարանի գիտնականները: Նրանք կարծում են, որ այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել նանոտեխնոլոգիաներում և արդյունաբերական արտադրության մեջ:
«Նանո-ծավալներում նման բջջի ստեղծելը շատ կարևոր էր: Եվ այս փուլում մենք դրանք կարող ենք ստեղծել միկրոմասնիկների և փոքրիկ լարերի տեսքով: Այս բջիջներն ավելի ծավալուն ստեղծել չի հաջողվում: Սակայն նրանք կարող են ոչ միայն ընդունել կենդանի բջջի տեսքը, այլ կարող են նաև ինքնուրույն զարգանալ»,- հայտնել է հետազոտողներից Բրայան Քերը:










