Ժնևի ավտոսրահում կներկայացվի էլեկտրական VW Golf-ը (լուսանկարներ)
Մարտի 5-ին նախատեսվող Ժնևի ավտոսրահի մեկնարկին ընդառաջ համացանցում տեղեկություններ են հայտնվել էլեկտրական «Գոլֆի» մասին, որը կշողա Volkswagen-ի ցուցասրահում:
7-րդ սերնդի առաջնաքարշակ VW Golf-ը կհամալրվի էլեկտրական շարժիչներով, որոնք 115 ձիաուժ և 270 Նմ հզորություն են ապահովում: Նման ցուցանիշներով գերմանական էլեկտրամեքենան ունակ է 0-100 թափավազքը իրականացնել 11,8 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը էլեկտրոնային սարքերով սահմանափակված է 135կմ/ժ ցուցանիշի վրա:
Լիթիում - իոնային մարտկոցները տեղադրված են մեքենայի հետին նստատեղերի տակ: Մեկ լիցքավորմամբ ընթացքի պաշարը 175 կմ է կազմում, որը լիուլի բավական է առօրյա երթևեկի համար:
Մեքենան սովորական կենցաղային էլեկտրացանցից լիցքավորելու համար ոչ թե 8, այլ 5 ժամ է պետք:
Մեքենայի քաշը էլեկտրական համակարգին անցմամբ ավելացել է 250 կիլոգրամով:
Հաղորդվում է, որ Volkswagen e-Golf-ը կառաջարկվի երեք տարբերակներով` Normal, Eco և Range, որոնք կտարբերվեն հզորությամբ, հարմարավետության համալրումներով և առավելագույն արագությամբ:










