Google-ի ակնոցները խանութներում կհայտնվեն տարեվերջին (տեսանյութ)
Google Glass ակնոցները խանութներում կհայտնվեն 2013թ. վերջին. տեղեկացնում է vesti.ru կայքը։
Որոնողական համակարգն արդեն հայտարարել է նոր կայքի մասին, որը նվիրված է լինելու նոր սարքին։
Google-ում մտադիր են իջեցնել հարմարանքի գինը մինչև տարեվերջ. այժմ դրա արժեքը կազմում է 1500 դոլար։
Google Glass-ի օգնությամբ՝ հնարավոր է նկարել տեսանյութ, օգտվել թարգմանական ծառայությունից, ուղարկել հաղորդագրություն, իրականացնել տեսակոնֆերանս, տվյալներ փոխանցել Bluetooth-ի և Wi-Fi-ի օգնությամբ։
Ինտերնետ-հսկան արդեն հայտարարել է, մրցույթի մեկնարկի մասին, որի հաղթողները կարող են դառնալ սարքի առաջին օգտագործողները։










