Microsoft. ևս մեկ տեխնոլոգիական հսկա կիբեռհարձակման է ենթարկվել
Microsoft-ը «միացել է» Facebook-ին և Apple-ին՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների շարքին, որոնք վերջերս կիբեռհարձակումների թիրախ են դարձել, հայտնում է Al Jazeera-ն:
Այս մասին հայտնել է Microsoft-ը իր բոլգային գրառման մեջ, սակայն կորպորացիան պնդել է, թե օգտատերերի հետ կապված ոչ մի տվյալ չի գողացվել:
Microsoft-ն ասել է, որ իր դեմ հարձակումը նույնական է Facebook-ի դեմ հարձակմանը: Իսկ FB-ն հայտնել էր, որ իր դեմ հարձակումը «հմուտ կազմակերպված հարձակում» է եղել:
Առայժմ անհայտ է հարձակվող հաքերների ինքնությունը, սակայն փորձագետները կարծիք են հայտնել, որ դրանք Չինաստանի հովանավորությամբ գործող հաքերներն են արևելաեվրոպական քրեական ավազակախմբերի կողմից:










