Հնարավոր է՝ 2068թ. Երկրին աստերոիդ բախվի. ՆԱՍԱ
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները հայտարարել են, որ հնարավոր է՝ 2068թ. մեր մոլորակին բախվի «Ապոֆիս» աստերոիդը, որը նախքան այդ Երկրի կողքով կանցնի 2029 և 2036թվականներին։
Ինչպես նշում է РИА Новости-ն, գիտնականների հաշվարկով՝ Երկրի և «Ապոֆիս»-ի բախման հավանականությունը փոքր է։
«Ապոֆիս» աստղակերպն ունի 325 մ երկարություն և բացահայտվել է 2004թ.։ Մասնագետները գտնում են, որ 2029թ. «հանդիպումից» հետո այն կարող է փոխել իր ուղեծիրն այնպես, որ 2068թ. հնարավոր է բախվի Երկրին։










