Facebook-ի iOS փաթեթում անվճար ձայնազանգի հնարավորություն է ավելացվել
Անցած ամիս իր առանձին Messenger հավելվածում անվճար ձայնազանգի թողարկումից հետո Facebook-ն արդեն թարմացրել է իր iOS փաթեթը՝ առաջարկելու համար նույն գործառույթը, հայտնում է Techcrunch-ը:
Այժմ ԱՄՆ-ի և Կանադայի օգտատերերը այդ փաթեթի աջ սյունյակից կարող են ուղիղ իրենց ընկերներին զանգել: Ընդ որում՝ հեռախոսահամար այս դեպքում հարկավոր չէ: Պարզապես Free Call կոճակը սեղմելով կարելի է զանգել նրանց, նրանք կպատասխանեն առցանց լինելու դեպքում: Չլինելու դեպքում կոճակը «խամրում է»:
Նշվում է, որ ընկերությունը նախ ավելի փոքր շրջանակներում է ստուգում անում՝ նորամուծությունը Facebook-ի հիմնական փաթեթ բերելուց առաջ:
Facebook-ը ձայնային այն գործառույթն առաջարկել էր այս տարվա սկզբին՝ իր iOS և Android Messenger փաթեթներում՝ սկսելով 1 րոպե տևողությամբ ձայնային հաղորդագրություններից:
Աղբյուրը նշում է, որ Facebook-ը ձայնազանգը չի կառուցում արդեն գոյություն ունեցող Skype-ի հետ գործընկերության հիման վրա:










