Ամերիկացիները 350 մլն դոլար կծախսեն Երկրին մոտեցող երկնաքարը խփելու համար
ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի գիտնականները տիեզերական սարք են մշակել, որը պետք է հարված հասցնի «Դիդիմոս» անվանումով երկնաքարին և փոխի դրա ուղղությունը:
«Դիդիմոս»-ը բաղկացած է 2 մասից՝ բուն երկնաքարից ու դրա շուրջը պտտվող՝ 150 մ տրամագծով արբանյակից, որը Երկրի մոտով կանցնի 2022թ.-ին՝ 10,5 մլն կմ հեռավորությունից: Սա կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ մարդիկ փոխում են այս չափերի երկնային մարմնի ընթացքը:
Երկնաքար «սպանող» տիեզերական սարքի արձակումը տեղի կունենա 2021-ին: Նախագծի արժեքն է 350 մլն ԱՄՆ դոլար:
Այդ «հարձակմանը» հնարավոր կլինի հետևել հատուկ սարքերով:
Աղբյուրը նշում է, որ այս նախագծի հանդեպ հետաքրքրությունն աճել է Չելյաբինսկի երկնաքարի անկումից հետո:










