Firefox-ն այս ամառ կներկայացնի սմարթֆոնների համար սեփական օպերացիոն համակարգը

15:56 • 25.02.13

Հանրահայտ Firefox դիտարկչի (браузер) հեղինակները պատրաստվում են այս ամառ՝ հուլիսին, ներկայացնել սմարթֆոնների համար նախատեսված օպերացիոն համակարգը՝ այս ոլորտում նոր մրցակցություն ապահովելով Apple-ի և Google-ի համար, հայտնում է Daily Mail-ը։


Նոր օպերացիոն համակարգը գործում է նույնիսկ այնպիսի գաջեթների դեպքում, որոնք ունեն սարքակազմի (hardware) ավելի ցածր պահանջներ, քան ներկայում լայն կիրառություն ունեցող սմարթֆոնները։

 

Mozilla ընկերության փոխտնօրեն Ջեյ Սալիվանը հայտարարել է, որ Firefox OS կոչվող օպերացիոն համակարգի հիման վրա գործող մի շարք նոր սարքեր կներկայացվեն այս շաբաթ Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress միջոցառման շրջանակներում։

 

Արդեն հայտնի է, որ նշված օպերացիոն համակարգի հիման վրա սարքերի արտադրության վերաբերյալ գործարք է կնքվել հարավկորեական LG ընկերության հետ։


 

Firefox-ն այս ամառ կներկայացնի սմարթֆոնների համար սեփական օպերացիոն համակարգը