Մեծ Բրիտանիայի հողմաղացները կարագացնեն գլոբալ տաքացման գործընթացը
Աբերդենի համալսարանի շոտլանդացի գիտնականները հետազոտություն են կատարել, որի նպատակն է եղել հաշվել, թե ինչքան ժամանակում էկոլոգիապես մաքուր էներգաարտադրողները կկարողանան մթնոլորտը մաքրել ածխաթթու գազից: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հողմաղացները ոչ միայն չեն լուծում այս խնդիրը, այլ ընդհակառակը՝ մեծացնում են մթնոլորտում առկա ածխաթթու գազի ծավալները, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Հողմաղացները որպես կանոն կառուցվում են բարձունքների վրա, որտեղ հաճախակի լինում են տորֆի հանքեր: Իսկ տորֆը ածխաթթու գազի «պահեստ» է: Տորֆային ճահիճներն ավելի մեծ ծավալներով ածխաթթու գազ են կլանում, քան բույսերը: Մեծ Բրիտանիայում տորֆային տարածքներում առկա ածխաթթվի ծավալները հասնում են 3.2 միլիարդ տոննայի:
Իսկ հողմաղացներին անհրաժեշտ կլինի բավականին զարգացած ենթակառուցվածք՝ այդ թվում նաև ճանապարհներ, որոնք կվնասեն կամ ընդհանրապես կվերացնեն տորֆային հարթավայրերը, որը նշանակում է, որ մթնոլորտում առկա ածխաթթու գազի ծավալներն էապես կմեծանան:
Այս հետազոտության կարևորությունը կայանում նրանում, որ այս ուղությունը ստանում է կառավարության լուրջ աջակցությունը: Մասնավորապես հսկայական միջոցներ է տրամադրում Շոտլանդիայի կառավարությունը:
Սակայն արտադրության մասնակիցները պնդում են, որ տորֆային տարածքներին հասցվելիք վնասները կլինեն նվազագույնին մոտ, որովհետև դրանք շատ մանրամասնորեն հաշվառված են:










