ԱՄՆ-ում փորձարկվել են հեռանկարային «Զումվալտ» էսմինեցի 155 մմ կառավարվող արկերը (տեսանյութ)
Բրիտանական BAE Systems ընկերությունը ամերիկյան Lockheed Martin-ի հետ համատեղ իրականացրել է 155-միլիմետրանոց կառավարվող «նավ-ափ» դասի մեծ հեռահարության արկի` LRLAP-ի (Long Range Land Attack Projectiles) փորձարկումները, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
LRLAP-ը կրակվել է տարբեր ջերմաստիճանային պայմաններում, և փորձարկումները հաջողությամբ են պսակվել:
Ինչպես նշվում է, արկն իր բազմաթիվ ցուցանիշներով գերազանցել է ստեղծողների ակնկալիքները: LRLAP-ի մեկնարկային փորձարկումները կավարտվեն 2013թ. 4րդ եռամսյակին:
LRLAP-ը 137 կմ հեռահարություն ունի և մեծ ճշտություն: Ինչպես ակնկալվում է, այն կօգտագործվի ԱՄՆ ՌԾՈւ-ի կողմից ծովային ուժերի և ծովային հետևակի աջակցության համար:
Արկը ստեղծված է AGS (Advanced Gun System) նավային թնդանոթների համար, որոնցով կզինվեն ամերիկյան ապագա հեռանկարային «Զումվալտ» դասի էսմինեցները: AGS-ը րոպեում 10 կրակոց իրականացնելու կարողություն ունի:
ԱՄՆ ՌԾՈւ-ն ներկայում 3 «Զումվալտ» դասի էսկադրոնային ականակիրներ է պատվիրել, որոնցից առաջինը կարող է սպառազինության տակ դրվել արդեն 2015թ.: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զումվալտ» դասի էսմինեցները կարող են նաև էլեկտրամագնիսական թնդանոթներով համալրվել:










