Ձկան յուղը նվազեցնում է ուռուցքների հավանականությունը. հետազոտություն
Օմեգա-3 ճարպային թթուներով հարուստ սննդակարգերը՝ ամբողջ կյանքի կտրվածքով, կարող են կաթնագեղձի ուռուցքների հավանականությունը նվազեցնել 30 տոկոսով, հայտնում է Российская Газета-ն՝ կանադացի գիտնականների ուսումնասիրության հիման վրա:
Կաթնագեղձի քաղցկեղը շարունակում է կանանց ամենատարածված ուռուցքային հիվանդությունը մնալ ամբողջ աշխարհում: Կանադական Գուելֆի համալսարանի գիտնականների կարծիքով՝ օմեգա-3-ը կարող է կանխել նաև ուռուցքի առաջացումը:
Գիտնականները փորձարկումներն արել են առնետների վրա՝ նրանց բաժանելով 2 խմբի: Խմբերից մեկն ունակ է եղել օմեգա -3 ճարպային թթուներ արտադրել, իսկ մյուսն այդ հնարավորությունից զրկվել է՝ բժշկական միջամտությամբ:
Օմեգա -3 պարունակվում է ձկան յուղի, բուսական յուղերի և ընկույզների մեջ:
Ավելի վաղ օմեգա-3-ն օգտակար էին անվանել ամերիկացի գիտնականները, սակայն արդեն հիշողության և աշխատանքի որակի բարձրացման առումով:










