Wikipedia-ն մատչելի կլինի նաև SMS-ներով
Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանի հոդվածներն օգտատերերին մատչելի կլինեն նաև SMS-հաղորդագրությունների տեսքով, հայտնում է Lenta.ru-ն:
Այս նախագիծը կմշակվի մի քանի ամսվա ընթացքում, հայտնել է The Knight Foundation-ը, որը դարձել է ծրագրի հովանավորը՝ տրամադրելով 600.000 ԱՄՆ դոլար:
Մասնավորապես՝ օգտատերերը, ըստ նոր ծրագրի, կկարողանան բջջային հեռախոսներից SMS-ի կամ USSD-ի ծառայությունների միջոցով հարցումներ ուղարկել և ի պատասխան ստանալ համապատասխան հոդվածի տեքստը:
Ծրագրով նկատի են առնված նախևառաջ զարգացող երկրները, որտեղ ինտերնետ մատչելիությունը դեռ քիչ է: Ծրագրում ներառված 25 երկրներից 22-ը զարգացող են: Առաջին 8-ն աֆրիկյան երկրներ են:
2011-ի վերջին The Wikimedia Foundation գործարկել էր Wikipedia Zero նախագիծը, որի շրջանակներում այսօր Wikipedia-ի տեքստային տարբերակներից անվճար օգտվում է 330 մլն մարդ:










