ԱՄՆ-ում ժեստերի միջոցով տեխնիկայի հեռակառավարման թևնոց են ստեղծել
ԱՄՆ-ում ստեղծել են ժեստերի միջոցով տեխնիկայի հեռակառավարման թևնոց: Մշակողների խոսքով՝ դաստակին վրա կրվող թևնոցը կարողանում է գրանցել մկանային ակտիվությունը և մատների ու ձեռքի շարժումները վերափոխել տարբեր հրահանգների:
Նախագծի հեղինակ Thalmic Labs նորաստեղծ ընկերությունը մտադիր է նաև այլ մշակողներին տրամադրել նաև ծրագրային ինտերֆեյս, որի օգնությամբ նրանք կարող են ապահովել MYO կոչվող թևնոցի կիրառումը տարբեր սարքերի վրա:
Օգտատերերն այս սարքի միջոցով ձեռքի ժեստերով կարողանում են համակարգչի վրա որոշակի գործողություններ կատարել, անվավոր ռոբոտ կամ խաղալիք ուղղաթիռ կառավարել:
Սարքը կարժենա մոտ ԱՄՆ 150 դոլար:










