Կանադան տիեզերք է ուղարկել աշխարհում առաջին աստղադիտակը աստերոիդների մոնիտորինգի համար

00:28 • 26.02.13

Կանադական NEOSSat աստղադիտակը կրող հնդկական հրթիռը տիեզերք կուղարկվի Երևանի ժամանակով 16:20-ին: Մեկնարկը կկատարվի Բենգալյան ծոցում գտնվող Շրիխարիկոտա տիեզերակայանից, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


«NEOSSat-ը ոչ միայն կանադական առաջին տիեզերական աստղադիտակն է, այլ այն նաև աշխարհում առաջին աստղադիտակն է, որը հատուկ նախագծված է երկնաքարերի ուղեծրերը հայտնաբերելու և հետևելու համար»,- նշվում է կանադական տիեզերական գործակալության հաղորդագրության մեջ:


Ուղեծրային աստղադիտակը Երկիր մոլորակի շուրջ ամբողջական պտույտը կատարում է 100 րոպեում՝ սկանավորելով Արեգակի մոտ տարածքները, որպեսզի հայտնաբերի երկնաքարերը, որոնք գործնականում անհնար է հայտնաբերել այլ միջոցներով: Այս ամենը հնարավորություն կտա հետևել տիեզերական այն օբյեկտներին, որոնք կարող են վտանգ ներկայացնել Երկիր մոլորակի համար:


«Արբանյակը կկարողանա նաև հետևել ուղեծրային «աղբի» հետ կապված իրավիճակը, և դրանում կկայանա նրա երկրորդ խնդիրը»,- պարզաբանում են կանադացի մասնագետները:


Արբանյակը չունի շարժիչային համակարգեր, այն ունի արևային վահանակներ և կարող է գտնվել Երկիր մոլորակից 800 կմ բարձրության վրա, որը սարքին հնարավորություն կտա հայտնաբերել երկնաքարերի հետքեր: Ամբողջ սարքը կշռում է 65 կգ:


Ուղեծրային աստղադիտակի կառուցումը Կանադային արժեցել է 25 միլիոն դոլար:
 

Կանադան տիեզերք է ուղարկել աշխարհում առաջին աստղադիտակը աստերոիդների մոնիտորինգի համար