Facebook-ում ռեկորդ է սահմանվել «Օսկար»-ի մասին հիշատակումների թվով

11:00 • 26.02.13

Լոս Անջելեսում նախօրեին կայացած հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը գերազանցել է նախորդ տարիների ռեկորդները՝ Facebook սոցցանցում օգտատերերի քննարկումների ակտիվության առումով, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով սոցկայքի հայտարարությանը։

 

Հաղորդվում է, որ մրցանակաբաշխության մասին ամերիկացի օգտատերերը հիշատակել են նախորդ տարվա համեմատ երեք անգամ ավելի հաճախ, իսկ «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդների անունները՝ 20 անգամ ավելի։


Ընդհանուր առմամբ Facebook-ը գրանցել է այս տարվա «Օսկար»-ի հետ կապված մոտ 66.5 մլն գրառում, մեկնաբանություն և «Like»։


ԱՄՆ-ում ամենաշատ հիշատակումները (ավելի քան 21%) բաժին են հասել Քվենտին Տարանտինոյի ֆիլմին, մոտ 20% հիշատակում նվիրվել է Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի համանուն էկրանավորմանը։

 

Բեն Աֆլեքի ֆիլմը, որը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, հայտնվել է միայն երրորդ տեղում։ Ամենահայտնի Facebook-ի պաշտոնական էջը դարձել է «Թշվառները» ֆիլմի էջը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են «Ազատագրված Ջանգոն» և «Պիի կյանքը»։


Բացի այդ, հայտնի է, որ Facebook-ի 13-17 տարեկան օգտատերերի շրջանում հեղինակություն են վայելել «Թշվառները» և «Պիի կյանքը» ֆիլմերը, «Ազատագրված Ջանգոն»՝ 18-34 տարեկանների շրջանում, Սթիվեն Սփիլբերիգի «Լինքոլն» պատմական ֆիլմը՝ 35 տարեկանից բարձր, իսկ «Օսկար»-ի արժանացած «Արգո» ֆիլմը՝ 45 տարեկանից բարձր օգտատերերի շրջանում։
 

Facebook-ում ռեկորդ է սահմանվել «Օսկար»-ի մասին հիշատակումների թվով