Սաուդյան Արաբիայում կկառուցեն աշխարհի ամենաբարձր երկնաքերը (տեսանյութ)
Աշխարհի բազմաթիվ երկրներ ցանկանում են կառուցել մոլորակի ամենաբարձր շինությունը և Սաուդյան Արաբիան այս հարցում ևս բացառություն չէ։ Ինչպես հայտնում է LuxPlanet-ը, Սաուդյան Արաբիայի բազմամիլիոնանոց Ջիդա քաղաքի կողքին առաջիկայում կսկսվի 1 կմ բարձրությամբ աշտարակի կառուցման աշխատանքները։
Այս ծրագրի վրա կաշխատեն տեղական EC Harris և բրիտանական Mace ընկերությունները։ Վերջինն, ի դեպ, կառուցել է Լոնդոնի հանրահայտ The Shard երկնաքերը, որն ամբողջ Եվրոպայում ամենաբարձրն է համարվում։
Սաուդյան երկնաքերը կստանա Kingdom Tower անվանումը. այն կունենա 1007մ բարձրություն, ինչը 200մ ավելի բարձր է Դուբայի հանրահայտ «Բուրջ Խալիֆա»-ից՝ ներկայում աշխարհի ամենաբարձր շինությունից։
Երկրի իշխանությունները մտադիր են դրա կառուցման վրա ծախսել 20 մլրդ դոլար։ Mace-ի ներկայացուցիչների խոսքերով, այս երկնաքերը կլինի բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ կգտնվեն հեղինակավոր Four Seasons հինգաստղանի հյուրանոցը, լյուքս դասի բնակարաններ, գրասենյակներ, աստղադիտարան։
Ըստ նախնական տվյալների, Kingdom Tower-ի կառուցման աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա ամռանից և կավարտվեն 5 տարուց։










