iPhone-ում սխալ է հայտնաբերվել, որը հասանելիություն է ապահովում բոլոր ֆայլերին

18:19 • 26.02.13

Հերթական սխալը, որը հայտնաբերվել է iPhone-ի համակարգում, հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ սարքի նիշքերին (ֆայլ), անգամ, եթե այն գաղտնաբառով է, գրում է Взгляд-ը՝ վկայակոչելով Vulnerability Lab-ի հաշվետվությանը։

 

Հաշվետվության մեջ վերլուծաբանները մանրամասնորեն ներկայացրել են գործողությունների հաջորդականությունը, որոնց արդյունքում հասանելի կինեն լուսանկարները, սարքի կոնտակտները, տեսանյութերը, երաժշտությունը և այլ տեղեկություններ։

 

Նախ պետք է սեղմել սնուցման կոճակը, ինչից հետո էկրանին գաղտնաբառի հարցման փոխարեն սեղմել «արտակարգ զանգ» կոճակը։ Ապա անհրաժեշտ է հավաքել «արտակարգ օգնության» հեռախոսահամարը (օրինակ՝ 112), զանգահարել և արագ անջատել։


Դրանից հետո պետք է սեղմել սնուցման կոճակը, «ընդհանուր» կոճակը՝ էկրանին վերադառնալու համար։
Այնուհետ պետք է սեղմել հաստատման կոճակը և մատը դրա վրայից չհանելով՝ «ընդհանուր» կոճակը, ապա՝ «արտակարգ զանգի» կոճակը, մատը քաշել «ընդհանուր» կոճակից, ապա սնուցման կոճակից։ Արդյունքում էկրանը կդառնա ամբողջությամբ սև և տեսանելի կլինի միայն վերևի տողը։

 

Այնուհետ iPhone-ը հնարավոր կլինի համակարգչին միացնել USB լարի միջոցով։



 

iPhone-ում սխալ է հայտնաբերվել, որը հասանելիություն է ապահովում բոլոր ֆայլերին