Բջջային հեռախոս կույրերի համար` Փիթեր Լաուից (լուսանկարներ)
Հեղինակավոր DesignBoom ինտերնետ-պորտալը հրապարակել է հերթական նորարարական նախագծի մասին նյութ՝ բջջային հեռախոս, որը ստեղծված է դիզայներ Փիթեր Լաուի կողմից հատուկ կույր օգտատերերի համար։
Ինչպես հայտնում է buro247.ru-ն, ի տարբերություն ստանդարտ սարքավորումների, որոնցից օգտվելիս մենք գործածում ենք մատների բարձիկները, տվյալ հեռախոսն արձագանքում է միայն ափի շփմանը։
Լաուն փորձել է վերացնել ժամանակակից տեխնոլոգիաների և դրանցից լիարժեք օգտվել չկարողացող մարդկանց միջև եղած պատնեշը։ Այդպիսով, հեռախոսը կառավարվում է 14 կոճակով, իսկ մեկը տեղադրված է կենտրոնում՝ հատուկ մեծ մատի համար։ Հեռախոսի ետևի մասում գտնվող կոճակը նախատեսված է զանգի անջատման համար։















