Համացանցից օգտվում է Երկիր մոլորակի բնակչության 1/3-ը
Ըստ Էլեկտրահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի՝ երկրագնդի ամբողջ բնակչության 2/3-ին համացանցը հասանելի չէ: Աղետալի վիճակ է Երրորդ աշխարհի երկրներում, նշվել է UNESCO-ի կողմից կազմակերպված գագաթաժողովի ժամանակ, գրում է РБК-ն:
Ըստ Տուրեի՝ համաշխարհային ցանցից օգտվողների թիվը չի գերազանցումը 2.5 մլրդ-ը: Կա ինտերնետային ծածկույթի ընդլայնման որոշակի տենդենց, սակայն այս գործընթացը ծայրահեղ դանդաղ է ընթանում:
Պաշտոնյան նշել է, որ մոլորակի վրա «թվային ճեղքվածք է առաջացել» այն մարդկանց, որոնց հասանելի են տեղեկատվական տեխնոլոգիաները և նրանց միջև, ովքեր դրանից զրկված են: «Հետամնացությունը» բոլորից արագ հաղթահարում են Ասիայի բնակիչները՝ ներկայում ամեն 2-րդ օգտատերը բնակվում է աշխարհի հենց այդ հատվածում:
Տուրեն նշել է, որ համացանցի զարգացան փուլում առանձնանում է բջջային սարքերի տարածվածությունը: Պաշտոնյան ընգծել է. որ օգտատերերը ցանցի միջոցով ոչ միայն տեղեկություններ են ստանում, այլ նաև վճարումներ են կատարում:










