Իսպանիայում ստեղծվել է ինտերակտիվ տուն, որի յուրաքանչյուր մակերևույթ թաչսքրին է (լուսանկարներ, տեսանյութ)
Հատուկ նրանց համար, ովքեր համացանցի և նորարարական տեխնոլոգիաների մոլի երկրպագուներ են, իսպանական Think Big Factory դիզայներական գործակալությունը ստեղծել է մի տուն, որն իրենից ներկայացնում է առցանց հսկայական էկրան։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ինտերակտիվ տան տեխնիկական հնարավորությունները հետևյալն են՝
1. Սոցցանցերն ու էլեկտրոնային փոստը տեսանելի են պատերի վրա,
2. Տեսաձայնային չաթերը հնարավորություն են տալիս տեսնել զրուցակցին ամբողջ հասակով,
3. Առևտրային կայքերը ցուցադրում են հագուստներն իրենց իրական չափերի համաձայն,
4. Ամբողջական պատը կարող է դառնալ հսկայական զարթուցիչ,
5. Երաժշտությունը հնարավոր է կառավարել միայն ձեռքի շարժումներով։
Գործակալության տնօրեն Իոն Կուերվաս Մոնսը նշել է, որ արտասովոր տան առաջին բնակիչն արդեն մի քանի օր է՝ բնակվում է ինտերակտիվ պայմաններում և օգտագործում է մասնավորապես հյուրասենյակի պատերը սոցկայքեր մուտք գործելու, ամսագրեր նայելու և երաժշտություն լսելու համար։
Տնօրենի խոսքով՝ տեխնոլոգիաներն ակտիվանում են մարդու ներկայության դեպքում, ով միայն շարժումերի միջոցով է կառավարում դրանք։ Նա նաև նշել է, որ ինտերակտիվ տան 40%-ն արդեն պատրաստ է, և այն վերջնական պատրաստ կլինի մոտ ժամանակները։
Տեսանյութը դիտել այստեղ։










