Գերմանիայում 77 տարի առաջ թողարկվել է առաջին «ազգային» մեքենան` Volkswagen-ը

12:06 • 26.02.13

Գերմանացի ավտոկոնստրուկտոր, ձեռնարկատեր Ֆերդինանդ Պորշեի երազանքն էր ստեղծել մի ավտոմեքենա, որը հասանելի կլիներ բնակչության լայն շերտերին, գրում է calend.ru-ն։

Իշխանության եկած նացիստների համապատասխան պատվերը Պորշեին հնարավորություն է տալիս իրականացնել իր երազանքը։ 

 

1936թ. փետրվարի 26-ին գերմանական Շտուտգարտ քաղաքում թողարկվում է առաջին «ազգային» մեքենան՝ Volkswagen-ը։ Զանգվածային արտադրության համար որոշվում է կառուցել Գերմանայի ամենախոշոր ավտոգործարանը, որի շինարարությունը սկսվում է 1938թ. Վոլֆսբուրգում։

Իր սկզբնական տեսքով գործարանը գոյատևում է մինչև 1944թ.։ Պատերազմի տարիներին այն գրեթե ամբողջությամբ կործանվում է ամերիկյան ավիացիայի կողմից։

 

Գործարանի վերականգնումը հետպատերազմյան տարիներին իր վրա է վերցնում անգլիական կառավարությունը, որը 1945թ. ընկերությանը 20 000 ավտոմեքենա արտադրելու պատվեր է տալիս։


Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 27 տարի անց՝ Volkswagen-ը դառնում է ամենավաճառվող ավտոմեքենան։
 

Գերմանիայում 77 տարի առաջ թողարկվել է առաջին «ազգային» մեքենան` Volkswagen-ը