Հնդկաստանում սոցցանց է ստեղծվել հանգուցյալների համար

18:21 • 27.02.13

Հնդկաստանում ստեղծվել է մի սոցցանց՝ departedlife.com, որը նախատեսված է հանգուցյալների համար: Յուրաքանչյուր ցանկացող կարող է արդեն մահացած մարդու էջ բացել, իսկ հանգուցյալի հիշատակը կարելի է հարգել մեկնաբանությունների, լուսանկարների և տեսանյութերի միջոցով, հայտնում է Russia Today-ը:

 

Սոցիալական կայքը ստեղծել է Planet E-com Solution ընկերությունը, որն իր պաշտոնական գործընկերների շարքում նշում է ամերիկյան Microsoft-ին: Իսկ իրեն ներկայացնում է «աշխարհում առաջին սոցիալական ցանցը՝ հանգուցյալների համար»:

 

Սոցկայքում չկան գրանցման պարտադիր պայմաններ, այդ կայք կարելի է մուտք գործել նաև Facebook-ի էջից: