Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը պատմել են ծրագրավորման դյուրինության մասին (տեսանյութ)

14:46 • 27.02.13

Ամերիկյան Code.org ոչ առևտրային կազմակերպությունը նկարահանել է տեսահոլովակ, որը պատմում է ծրագրավորման պարզության և օգուտի մասին, ներկայացնում է Лента-ն։

 

Տեսանյութում նկարահանվել են Microsoft ընկերության հիմնադիր և նախկին ղեկավար Բիլ Գեյթսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, համակարգչային խաղեր մշակող Valve ընկերության գլխավոր տնօրեն Գեյբ Նյուելը և այլ հայտնի ծրագրավորողներ։

 

Նախագծի մասնակիցները պատմում են այն մասին, որ ծրագրավորման հիմունքները մաթեմատիկայի հիմունքներից բարդ չեն։ Հոլովակում նկարահանված հայտնի մարդիկ, որոնց թվում են բասկետբոլիստ Քրիս Բոշը և երաժիշտ Will.i.am-ը, վստահեցնում են, որ ծրագրավորման հիմունքներն անհրաժեշտ են բոլորին, քանի որ ժամանակակից աշխարհում մարդը ստիպված է լինում մշտապես գործ ունենալ համակարգիչների հետ։

 

Հոլովակի բարոյախոսությունը նրանում է, որ նրանք, ովքեր գիտեն ծրագրավորել, ավելի հեշտ են աշխատանք գտնում։ Մարկ Ցուկերբերգը նշել է, որ ուրախ է Facebook-ում տեսնել բոլոր տաղանդավոր ծրագրավորողներին։

 

The New York Times պարբերականի տվյալներով, որը հղում է կատարում Code.org ընկերության հիմնադիր Հադի Պարտովիին, Microsoft-ը պատրաստվում է հոլովակը ցուցադրել Regal կինոթատրոնների ցանցում։ Ցուկերբերգը խոստացել է տեսանյութն առաջ տանել Facebook-ում, իսկ Google ընկերությունը՝ YouTube կայքում։


 

Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը պատմել են ծրագրավորման դյուրինության մասին (տեսանյութ)