Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է կիբերհարձակումների մեջ
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել, որ ռազմական գերատեսչության կայքի վրա ամսեկան կատարվում է 144 հազար հաքերային հարձակում, որոնց 2/3-ը գալիս է ԱՄՆ-ից, գրում է Russia Today- ի ռուսական ծառայությունը:
«Պաշպտանության նախարարության վեբկայքերը պարբերաբար հաքերային հարձակումների են ենթարկվում: 2012 թվականին դրանց թիվը կազմել է ամսեկան 144.000 հարձակում, որոնց 62.9% կատարվել է ԱՄՆ-ի կողմից: Այդ մասին խոսում են ip-հասցեները, որոնցից կատարվում են հարձակումները»,- հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Գեն Յանշենը:
Նախկինում ԱՄՆ-ն նմանատիպ մեղարդանքներով հանդես էր եկել Չինաստանի հասցեին:
Կիբերհարձակումները կանխելու մեջ մասնագիտացած ամերիկյան Mandiant կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ չինացիները հայտարարել են, որ իրենց հասցեին ուղված մեղադրանքները հիմքեր չունեն, իսկ Վաշինգտոնը հետապնդում է իր շահերը՝ մատնանշելով ամերիկյան կայքերի վրա իրականացված կիբեր հարձուկմներին Չինաստանի մասնակցությունը:
««Վտանգը» մատով ցույց տալը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս մեծացնել ռազմական բյուջեն և մեծացնել կիբերանվտանգության ուժերը»,- China Daily-ին մեջբերում է ռազմական վերլուծաբան Հու Սյաոֆենին:










