Միլիոնատերը և դեպի Մարս նրա առաքելությունը. The Independent

08:33 • 28.02.13

Իրականանում է տիեզերագնացության էնտուզիաստների և գիտական ֆանտաստիկայի սիրահարների վաղեմի երազանքը. արդեն հինգ տարի անց երկու տիեզերագնացներ կկարողանան դեպի Մարս ուղևորվել, գրում է Independent-ը:


Մուլտիմիլիոնատեր Դենիս Տիտոն` աշխարհում առաջին տիեզերագնաց զբոսաշրջիկը, ինչպես սպասվում է, Վաշինգտոնի մամուլի ակումբում կպատմի իր 2018թ. ծրագրերի՝ դեպի Մարս մասնակի ֆինանսավորվող առաքելության մասին, երբ Կարմիր մոլորակը Երկրին ամենամոտ հեռավորության վրա կլինի:


Inspiration Mars առաքելությունը ենթադրում է դեպի Մարս երկու տիեզերագնացների ճանապարհորդություն` մոլորակի հեռավոր կողմի շուրջ պտույտով, սակայն առանց ուղեծիր դուրս գալու:


«Գիտական տեսանկյունից այդ առաքելությունը, որը 501 օր կտևի, առանձնակի ձեռքբերումներ չի տա: Զոնդերը, վայրէջքային մոդուլները և ռոբոտները, որոնք արդեն ուղարկվել են Մարս, այնտեղից ավելի շատ հետաքրքիր և օգտակար տեղեկություններ են բերել, քան այն, ինչ պատրաստվում է անել այս պարզ էքսպեդիցիան», - նշում է հեղինակը:


«Սակայն, մարդկային կարողությունների և հոգեբանական կայունության բացահայտման տեսանկյունից, առաքելությունը կարող է նախադեպ ստեղծել տիեզերական հետազոտությունների ասպարեզում: 17 ամսվա ընթացքում երկու մարդ կհասկանան, թե ինչ է նշանակում լինել փակված լոգարանի չափ տիեզերական մոդուլի մեջ` անդադար դիմագրավելով զանազան վտանգներ և փորձություններ», - պնդում է նա:


Շատերը ցանկանում են հասկանալ, թե որտեղից է Տիտոն պատրաստվում ստանալ 1,5-2 մլրդ ԱՄՆ դոլար գումարը, որը անհրաժեշտ կլինի դեպի Մարս առաքելության իրականացման համար:


Ենթադրվում է, որ Տիտոն, ով նախկինում NASA-ի գիտնական էր և կարողություն է ստեղծել ֆինասական ներդրումների շնորհիվ, կապի մեջ է մտել այլ միլիարդատերերի հետ, որոնք տիեզերական ոլորտը ֆինանսավորելու փորձ ունեն:
Հանավական է, որ այդ առաքելությունը ներդրումներ կստանա հեռարձակման իրավունքների և համացանցային գործարքների հաշվին:


Հանրությանը համար հասանելի կարող են լինել տիեզերական նավի ներսի տեսախցիկների նկարահանումները՝ վճարովի հիմունքներով, ինչպես նաև կտրամադրվի տիեզերագնացների հետ շփվելու հնարավորություն:

 

Միլիոնատերը և դեպի Մարս նրա առաքելությունը. The Independent