Ճապոնացիների ստեղծած սարքով հաշմանդամներն արդեն կարող են քայլել
Ճապոնացիները ստեղծել են հատուկ էկզոկմախք, որը նախատեսված է քաղաքային զբոսանքների համար: Սարքը նախատեսված է ծերերի և հաշմանդամների համար, որոնք խնդիրներ ունեն հենաշարժիչ օրգանների հետ, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Էկզոկմախքը կրկնում է մարդկային ոտքերի տեսքը՝ ամրանալով մարդու կողերին: Նորարարությունը ստացել է HAL անվանումը: Արտադրությամբ զբավել է տեղական ռոբոտներ արտադրող Cyberdyne կազմակերպությունը: Մինչ այդ նրանք ստեղծել էին էլեկտրական ձեռքեր:
Ըստ Ճապոնիայի արդյունաբերության ներկայացուցիչների՝ էկզոկմախքները համապատասխանում են անձնական ռոբոտացված սարքերի անվտանգության վերաբերյալ միջազգային նորմերին: Ճապոնիան առաջին է աշխարհում, որի կողմից ստեղծված սարքերը համապատասխանում են այս նորմերին: Ռոբո-ոտքերը գործի են դրվում՝ ազդակներ ստանալով մարդու մկաններից: Սարքը աշխատում է մարտկոցների միջոցով:
«Սա Ճապոնիայի համար ևս մեկ քայլ առաջ է ռոբոտների արտադրության ոլորտում: Այս էկզոկմախքների միջոցով մենք հաղորդագրություն ենք ուղարկում ամբողջ աշխարհին, որ ռոբոտներն ապագայի տեխնոլոգիաներ են»,- հայտարարել են HAL-ի աշխատակիցները










