Mercedes-ը լուսավորել է իր եռաթև աստղը (տեսանյութ)
Գերմանական կոնցեռնի մարկետոլոգները որոշել են, որ իրենց հարիր չէ ետ մնալ Lexus-ի մրցակիցներից: Ճապոնական մակնիշի առանձին մոդելների վրա արդեն լոգոյի լուսավորում է հայտնվել` այժմ համանման լուծում կարող է իրեն թույլ տալ նաև Mercedes-ը:
Լոգոն լուսավորելը տեխնիկապես շատ բարդ չէ, և ինժեներներն արագ լուծել են այն բարակ լուսադիոդներով խողովակի միջոցով: Նոր օպցիան արդեն հասանելի է М դասի և GL մոդելների համար, իսկ մոտ ապագայում այն մատչելի կլինի նաև ամենատարածված սեդանների C և E դասի մեքենաների գնորդների համար:
Լոգոյի լուսավորման համալրումը դեռևս ստանդարտ փաթեթում չի լինի, այն հնարավոր է պատվիրել միայն ևս 300 եվրո հավելավճարի դեպքում:










