Գիտնականները հայտնաբերել են 520 մլն տարվա ծովային կենդանու

10:09 • 28.02.13

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները պեղումների արդյունքում հայտնաբերել են 520 մլն տարվա վաղեմություն ունեցող ծովային կենդանու բրածոներ, որոնք շատ լավ են պահպանվել և համարվում են կենդանու՝ երբևէ հայտնաբերված ամենահին բրածոները։

 

Ինչպես նշում է Yahoo! News-ը, Fuxhianhuiid անվանումը ստացած այս կենդանին հայտնաբերվել է Չինաստանի հարավ-արևմուտքում և պատկանել է հոդվածոտանիների ընտանիքին։ Այն ունեցել է զարգացման վաղ փուլում գտնվող վերջույթներ, որոնք գտնվել են անմիջապես  գլխի տակ, ինչպես նաև թերզարգացած նյարդային համակարգ։

 

Մասնագետները եզրակացնում են, որ այն օգտագործել է իր վերջույթները սնունդը դեպի բերանը տանելու և ծովի հատակին տեղաշարժվելու համար։ Ըստ ամենայնի՝ այն օրվա մեծ մասն անցկացրել է ջրի հատակին որս անելիս և կարողացել է լողալով կարճ տարածություններ հաղթահարել։

 


 

Գիտնականները հայտնաբերել են 520 մլն տարվա ծովային կենդանու