Գիտնականներն ապացուցել են, որ բարեգործությունը մարդկանց երջանկացնում և առողջացնում է
Բարության դիմաց բարություն ես ստանում. դա ապացուցել են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակված է www.hbs.edu կայքում:
Հետազոտողները պարզել են, որ բարեգործությունը ոչ միայն բարելավում է անհատույց նվիրողի ինքնագնահատականը, հոգեկան վիճակը և տրամադրությունը, այլև նրա ֆիզիկական առողջությունը:
Գիտափորձին մասնակցել են Վանկուվերի ուսումնական հաստատություններից ավելի քան 100 դպրոցականներ: Նրանց կեսը երկու ամիս շաբաթը մեկ ժամ հարևան կրտսեր դասարանցիցների հետ դաս են պարապել, իսկ երկրորդ խմբի պատանիներն այդ ընթացքում միայն պարապ սպասել են հաջորդ դասին:
Բարեգործությամբ զբաղվող պատանիները զարմացրել են գիտնականնրին: Պատանիների ընդհանուր ինքնազգացողությունը լավացել է, անհամեմատ բարելավվել է նաև նրանց սրտի աշխատանքի ցուցանիշները, իսկ բորբոքային պրոցեսների մակարդակը և օրգանիզմում խոլեստերինի քանակը նվազել է:
Միևնույն ժամանակ այն ուրախությունը, որը մարդկանց բերում է սեփական ջերմ վերաբերմունքը և մեծահոգությունը, կախված չէ նրանից, թե որքանով է մեծ անձի ունեցվածքը և դրա որ մասն է նա պատրաստ զոհել, վստահ են Սայմոն Ֆրեյզերի համալսարանի գիտնականները:
Նրանք հետազոտել են Gallup-ի World View poll համաշխարհային վիճակագրության տվյալները, որով աշխարհի 136 երկրներում 235 հազար մարդ է հարցվել:
Ինչպես Ուգանդայում, Հարավային Աֆրիկայում և Եվրոպայում, այնպես էլ Կանադայում անձնական բարեկեցություն ամենաբարձր մակարդակը ցուցաբերել են մարդիկ, որոնք իրենց կարողացածի չափով օգնություն են տրամադրել ուրիշներին, լինի դա երեխաների համար սննդամթերք հիվանդանոցներում կամ այլ ալտրուիստական ծախսեր:
«Զգացմունքային շահը, որը տալիս է մեծահոգությունը, մարդուն խրախուսում է նորից և նորից ուրիշներին օգնել և նշանակում է աջակցել մարդկության երկարատև կենսունակությանը», - պնդում է կանադացի պրոֆեսոր Լարա Ակնին, ով տվյալ հետազոտության համակարգողն է:










