6WD «Գելենդվագենը» սերիական արտադրության կդրվի (լուսանկարներ, տեսանյութ)

20:26 • 01.03.13

Mercedes-Benz G63 AMG-ի հիմքի վրա ստեղծված արտաճանապարհայինի «վայրագ» նախագիծը սերիական արտադրության կդրվի: Մեքենայի նախատիպը, որն առաջին անգամ ներկայացվել էր Կատարում երկու շաբաթ առաջ, այնքան մեծ արձագանք է ստացել գնորդների կողմից, որ դրա արտադրությունը սկսելու որոշում է կայացվել, իսկ գինը կլինի մոտ 460 հազար ԱՄՆ դոլար, հաղորդում է Autoweek պարբերականը:

 

Նախատեսվում է փոքր խմբաքանակներով` տարեկան 20-30 հատ 6X6 համակարգով արտաճանապարհային արտադրել:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ G-class 6x6 մեքենայի նախագծման և ստեղծման ժամանակ ավտոարտադրողը օգտագործել է հատուկ 6 ակնանի G320 CDI-ի ռազմական տարատեսակը, որը 2011թ. թողարկվում է ավստրալական բանակի համար: «Վայրագ» մարտական մեքենայի քաղաքացիական տարբերակը ռազմականից կժառանգի` 5 բլոկավորվող դիֆերենցիալներով մշտական լիաքարշակ համակարգը:

 

Մեքենայի երկարությունը մոտ 6 մետր է, քաշը մոտ 4 տոննա, ճանապարհային լուսածերպը` 46 սմ:


AMG-ի մեքենան ստացել է հայտնի 5,5 լիտրանոց տուրբինացված ագրեգատը, որը 536 ձիաուժ հզորություն է ապահովում:
Շարժիչը համակցված է 7 աստիճան «ավտոմատ» փոխանցումատուփի հետ, որով 0-100 թափավազքը 6 վայրկյանից պակաս ժամանակում է իրականացնում: Մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակված է 160կմ/ժ արագությամբ:


Վառելիքի տնտեսման մասին տվյալ նախագծում, ըստ ամենայնի, վերջին հերթին են անհանգստացել: Մեքենայի 100կմ-ի միջին ծախսը 18 լիտր է: Սակայն նման հրեշի սեփականատերը դժվար նման «մանրուքների» մասին անհանգստանա:


Մեքենան կկառուցվի նույն հոսքագծում, որի վրա ստեղծվում են սերիական G դասի մեքենաները` Ավստրիական Magna Steyr-ում:

 

 

6WD «Գելենդվագենը» սերիական արտադրության կդրվի (լուսանկարներ, տեսանյութ)