Շվեյցարացի աստղագետներն ականատես են եղել մոլորակի «ծնվելուն»

14:09 • 01.03.13

Շվեյցարացի գիտնականները Ճանճի համաստեղությունում հայտնաբերել են նոր ծնվող հսկայական մոլորակ, որն իր զանգվածով 15-20 անգամ գերազանցում է Յուպիտերին և Երկրից գտնվում է 335 լուսնային տարի հեռավորության վրա։ 

 

Ինչպես նշում է Лента-ն՝ HD 100546 աստղային համակարգում գտնվող տիեզերական մարմնի շարժման բնույթը, ինչպես նաև դրա ուղեծրի ծայրերին գազափոշային սկավառակի խտությունը վկայում են այն մասին, որ մոլորակը դեռևս գտնվում է կազմավորման փուլում և դեպի իրեն է «ձգում» մատերիան։

 

Երիտասարդ մոլորակի հայտնաբերումը հնարավոր է դարձել շնորհիվ VLT հեռադիտակի վրա եղած NACO ադապտիվ օպտիկայի համակարգի։
 

Շվեյցարացի աստղագետներն ականատես են եղել մոլորակի «ծնվելուն»