Facebook-ը մարտի 7–ին կներկայացնի իր նորացված լրահոսը
Facebook ընկերությունը Կալիֆոռնիայի իր գլխամասային շենքում մարտի 7-ին կներկայացնի նոր արտաքին դիզայնով լրահոսը ( newsfeed), հայտնում է Reuters-ը։
Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նշել է, որ newsfeed-ը, որը ցուցադրում է օգտատիրոջ ընկերների ներբեռնած լուսանկարները, տեսանյութերն ու մեկնաբանությունները, համարվում է սոցկայքի 3 հիմնասյուներից մեկը։
Newsfeed-ի վերջին թարմացումը տեղի է ունեցել 2011թ. սեպտեմբերին։ Facebook-ը համարվում է աշխարհի խոշորագույն սացկայքն ու ունի 1 մլրդ-ից ավելի օգտատեր։










