Գիտնականները կոչ են անում պայքարել շնաձկների ոչնչացման դեմ
Ըստ վերջին հաշվարկների, աշխարհում ձկնորսները տարեկան սպանում են 100 միլիոն շնաձուկ: Գիտնականները առաջարկում են սահմանափակումներ մտցնել այս ձկների վաճառքի վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ հետազոտողների, ձկների հիմնական ոչնչացման պատճառ են Չինաստանում մեծ պահանջարկ ունեցող շնաձկան լողաթևերից պատրաստված ապուրները:
Գիտնականների մոտ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ ապուրը առավել օգտակար է համարվում, եթե այն պատրաստված է շնաձկների հազվագյուտ տեսակներից, որոնց թիվը շատ դանդաղ է մեծանում:
Ըստ մասնագետների կանխատեսումների, շնաձկների պոպուլյացիան մոտակա 10 տարիների ընթացքում կարող են վերանալ:










