Շվեյցարացի գիտնականները պարզել են սոցկայքերի «վախճանի» պատճառը

13:18 • 02.03.13

Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի (Շվեյցարիա) հետազոտողները կատարել են «մահացած սոցկայքերի թվային հերձում»՝ հեղինակության կորստի պատճառները պարզելու համար, հայտնում է Корреспондент-ը։

 

Հետազոտության տվյալները ներկայացված են MIT Technology Review պարբերականում։


Գիտական փորձերի օբյեկտ է հանդիսացել 2002թ.-ին հիմնադրված Friendster սոցկայքը, որը ժամանակի ընթացքում վերափոխվել է խաղային պորտալի։ Myspace-ից մեկ, իսկ Facebook-ից երկու տարի առաջ հայտնված սոցկայքում գրանցված էր 100 մլն օգտատեր։

 

Գիտնականները պարզել են, որ Friendster-ը կորցրել է հեղինակությունը մի շարք տեխնիկական խնդիրների և կայքի դիզայնի փոփոխության պատճառով։

 

Խոսելով Friendster-ի տխուր փորձի մասին՝ շվեյցարացի գիտնականներն այլ կայքերի ստեղծողներին զգուշացնում են ուշադրություն դարձնել օգուտի և ծախսերի հարաբերականությանը, որոնց բախվում է օգտատերը։ Նրանց կարծիքով՝ սոցկայքի օգտատերերը կարող են բացասաբար արձագանքել տեխնիկական դժվարություններին կամ դիզայնի փոփոխությանը։ Այդ գործոնները կարող են ստիպել նրանց նոր ռեսուրս փնտրել։
 

Շվեյցարացի գիտնականները պարզել են սոցկայքերի «վախճանի» պատճառը