Ժնևում կներկայացվի նոր Alpina B3 Bi-Turbo-ն (լուսանկարներ)

09:34 • 03.03.13

 

Alpina B3-ը, որը հաջորդ շաբաթ կներկայացվի Ժնևի ավտոսրահում, ստեղծվել է ոչ ամենաէքստրեմալ վարման համար և այդ պատճառով BMW M3-ի ուղղակի մրցակիցը չէ:

 

Սակայն երկու մեքենաները պարբերաբար համեմատվում են, քանի որ Alpina B3-ի հզորությունը զգալիորեն գերազանցում է բավարական 3-րդ դասի բոլոր մեքենաներին և համադրելի է միայն M3-ի հետ, հաղորդում է vesti.ru-ն:


Նոր M3-ի շարժիչը, (որի Ժնևի աջաջիկա ավտոսրահում ներկայացվելուն փոքր, բայց, այնուամենայնիվ, որոշ հավանականություն կա) ենթադրաբար մոտ 450 ձիաուժ հզորություն կունենա, որը ավելի է քան կարող է ապահովել B3 –ը:


Դեբյուտի պատրաստվող Alpina-ի դոնորը 306 ձիաուժանոց BMW 335i-ն է, սակայն այդ մեքենայի շարժիչի տուրբինների փոխման և կատարելագործումների արդյունքում այն ևս մոտ 100 ձիաուժով հզորացել է և արդեն 410 ձիաուժ և 598 Նմ հզորություն է ապահովում:


Հնուց եկող կարծրատիպ կա, որ իրական Alpina-ն միայն ետնաքարշակ կարող է լինել, սակայն նոր B3 Bi-Turbo-ն կարող է նաև լիաքարշակ դառնալ:


Մինչև 100կմ/ժ-ի Alpina B3 Bi-Turbo-ն դոնորից զգալիորեն շուտ է հասնում` 5,4-ի փոխարեն` 4,2 վայրկյանում: Առավելագույն արագության տարբերությունը ևս մեծ է 250-ի փոխարեն` 306կմ/ժ:
 

 

Ժնևում կներկայացվի նոր Alpina B3 Bi-Turbo-ն (լուսանկարներ)