Ավստրալիայի կենտրոնական բանկը ենթարկվել է հաքերային հարձակման
Ավստրալիայի Պահուստային բանկի համակարգիչները 2011թ.-ից մինչ այժմ մի քանի անգամ ենթարկվել են հաքերային հարձակման, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Australian Financial Review-ին։
Ըստ պարբերականի տվյալների՝ հարձակումները հաջող են եղել, և դրանցից առնվազն մի քանիսն իրականացվել են Չինաստանի տարածքից։
Հարձակումների հետևանքով բանկային ցանցի՝ գաղտնի տեղեկություններ հավաքող որոշ համակարգիչներ վարակվել են վիրուսով։ Մասնավորապես՝ փորձեր են կատարվել գողանալ «Մեծ քսանյակի» երկրներին, ինչպես նաև բանկի ներքին գործերին առնչվող տեղեկություններ, օրինակ՝ նրա 2012թ. ռազմավարությունը։
Բանկը, սակայն, վստահեցնում է, որ տեղեկություն չի գողացվել և համակարգին վնաս չի հասցվել։










