Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

16:22 • 11.03.13

Մարտի 11-ին` ժամը 15:11-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:


Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 44.050:


Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: