Վրաստանում մեկնարկել են վրաց-ամերիկյան զորավարժությունները

16:52 • 11.03.13

Վրաստանի Վազիանի ռազմական հրաձգարանում սկսվել են վրաց-ամերիկյան «Agile Spirit 2013» զորավարժությունները, տեղեկացնում է Грузия online-ը։


Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զորավարժություններին մասնակցում են ամերիկացի 350 ծովային հետևակներ և Վրաստանի բանակի հետևակային 23-րդ գումարտակի զինծառայողները։

 

23-րդ գումարտակն այն ստորաբաժանումն է, որը վերադարձել է Աֆղանստանում խաղաղապահական առաքելությունից։

 

«Agile Spirit 2013» զորավարժություններն իրականացվում են արդեն երրորդ տարին։

 

Համատեղ զորավարժությունների նպատակը զինված ստորաբաժանումների միջև խաղաղապահական գործողությունների իրականացումն է, ինչպես նաև վրացական և ամերիկյան զինծառայողների միջև համագործակցության զարգացումը։
Զորավարժությունները բաղկացած են լինելու 3 փուլից։