Հնդկաստանում խմբակային բռնաբարության մեջ մեղադրվողներից մեկը կախվել է
Հնդկաստանում ինքնասպան է եղել ուսանողուհու խմբակային բռնաբարության մեջ մեղադրվողներից մեկը. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալության հղումով։
Տեղի հեռուստաընկերության տվյալներով՝ ավտոբուսի վարորդը, որի մեջ բռնաբարել էին աղջկան, կախվել է Նյու Դելիի բանտերից մեկում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ուսանողուհուն բռնաբարել էին դեկտեմբերի 16-ին։ Այդտեղ գտնված 6 տղամարդիկ մի քանի ժամ բռնաբարել և երկաթե ձողերով ծեծել էին աղջկան։
Նա ներքին օրգանների ծանր վնասվածքներ էր ստացել, մի քանի անգամ վիրահատվել էր Սինգապուրում, սակայն չնայած բժիշկների գործադրած ջանքերին, աղջկա կյանքը փրկել չէր հաջողվել։
Տեղի ունեցածը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել՝ հնդկուհիների իրավունքների պաշտպանության պահանջներով։ Բողոքի ակցիաները վերածվել էին զանգվածային անկարգությունների, որոնց ընթացքում մի քանի խաղաղ քաղաքացի էր զոհվել՝ այդ թվում լրագրող և ոստիկան։










