Մոսկվայում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Մոսկվայի Նագատինի դատարանն այսօր ձերբակալել է քրեական հեղինակություն Լաշա Նիժարաձեին (Ցխալտուբսկի), հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ՆԳՆ նախարարությանը։
Գերատեսչությունից հայտնել են, որ Նիժարաձեն ձերբակալվել է մարտի 5-ին. նրա մոտ հայտնաբերվել է 17 գրամ հաշիշ։ Ձերբակալվածի դեմ թմրանյութեր պահելու վերաբերյալ գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։
Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածն ազդեցիկ «օրենքով գող» Ջեմո Միկելաձեի կողմնակիցն է։ Վերջինս համարվում է Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հակառակորդը և, ԶԼՄ-ների վարկածներից մեկի համաձայն, կարող էր նրա սպանության պատվիրատուն լինել։ Միկելաձեն ձերբակալվել է 2013թ. փետրվարի 1-ին, այժմ գտնվում է հսկողության տակ։










