Եղեգնաձոր-Երևան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի մեքենա է այրվել

15:35 • 11.03.13

Մարտի 11-ին` ժամը 13:00-ին, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին` Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։16-ին, մարվել` 14։44-ին: Այրվել է Է. Բաղրամյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան` ամբողջությամբ: