Պետերբուրգում բռնաբարության կասկածանքով հայ է ձերբակալվել

16:45 • 11.03.13

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է հայ տղամարդ, ով կասկածվում է բռնաբարության մեջ, տեղեկացնում է Аргументы и факты-ն։

 

1976թ.-ին ծնված Արմեն Ազիզյանն այս տարվա մարտի 6-ին հյուրընկալվել է Վետերանների փողոցի 133 տանը, որտեղ էլ ծեծել և բռնաբարել է 1982թ.-ին ծնված բնակչուհուն։

 

Առաջիկայում նրան մեղադրանք կառաջադրվի։ Հետաքննությունը շարունակվում է։