Բուլղարիայում հոգևորականը չի կարողացել վաճառել իր Rolex ժամացույցը՝ եկեղեցու պարտքը տալու համար

10:37 • 11.03.13

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի արքեպիսկոպոսը չի կարողացել վաճառել իր թանկարժեք ժամացույցը՝ եկեղեցու էլեկտրաէներգիայի 2.000 դոլարի պարտքը մարելու համար, տեղեկացնում է Russia Today-ը։


Հոգևորականն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է վաճառել իր Rolex ժամացույցը և նվիրաբերել գումարը եկեղեցուն։
 

«Ես ավելի լավ է առանց ժամացույցի դրախտ ընկնեմ, քան դրանով դժոխք»,-հայտարարել էր նա՝ լրագրողների հետ զրույցում։


Նրա Rolex-ը, ինչպես և Lincoln ավտոմեքենան, ավելի վաղ քննադատության պատճառ էին դարձել լրատվամիջոցների և բնակչության շրջանում։


Խնդիրն այն է, որ Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին այժմ ստիպված է կրճատել ծախսերը, չնայած ունեցվածքով զիջում է միայն պետությանը։

 

Երկրում էլեկտրաէներգիայի սակագինը կրկնակի ավելացել է՝ դառնալով իրական գլխացավանք շատ բուլղարացիների համար։


Զանգվածային բողոքի ակցիաների պատճառով հրաժարական էր տվել երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը, իսկ մարտի 12-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ։