Ր. Հովհաննիսյանին են այցելել Ս. Դեմիրճյանը, Մ. Եսայանը, իսկ ավելի վաղ՝ նաև Վ. Օսկանյանն ու Գ. Արսենյանը (ֆոտո, վիդեո)

16:48 • 11.03.13

Երևանի Ազատության հրապարակում երեկ երեկոյան հացադուլ սկսած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին երեկվանից սկսած շարունակում են այցելել քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ։


Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել նաև «Հանրապետական» խմբակցության անդամ, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այստեղ է եկել և՛ որպես մայր, և՛ որպես կին, և՛ որպես ԱԺ պատգամավոր: «Թող զարմանալի չդիտվի իմ այցելությունը, որովհետև ես մարդ եմ, ում չեն կարող չմտահոգել երեկրի ներսում կատարվող իրադարձությունները»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Նա ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին, ում համարում է իր ընկերը, առաջարկել է դադարեցնել հացադուլը:


Քիչ առաջ Ազատության հրապարակ եկավ Ստեփան Դեմիրճյանը, ում մուտքը մարդիկ ողջունեցին ծափերով: Ս. Դեմիրճյանը հրաժարվեց լրագրողներին ասել, թե ինչ խորհուրդ տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին։


Ավելի վաղ այստեղ էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը։