Վրացական գինիների առաջին նմուշներն ուղարկվել են Ռուսաստան
Վրաստանը Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր» է ուղարկել (ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայություն) իր գինիների ու հանքային ջրի առաջին նմուշները, որը ռուսական կողմը պետք է ուսումնասիրի՝ այդ շուկա ներմուծումը վերսկսելուց առաջ, հայտնում է Gazeta-ն:
Հայտնի է, որ սկզբի համար ուղարկվել են նմուշներ 4 ընկերություններից, յուրաքանչյուրը՝ անհատական կարգով: Հետագայում ևս ընկերություններն առանձին-առանձին կուղարկեն նմուշները, իսկ թե երբ կավարտվի գործընթացը, կախված է միայն վրացական կողմից:
«Ռոսպոտրեբնադզորը» ռուսական շուկա վրացական գինիների ու «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումն արգելել էր 2006-ին՝ ռուս-վրացական հարաբերությունների սրման ֆոնին:










