ՌԴ ՊՆ աշխատակիցների դեմ գործ է հարուցվել՝ Սերդյուկովի փեսայի հետ համագործակցելու համար
ՌԴ գլխավոր ռազմական հետաքննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՊՆ պաշտոնյաների դեմ՝ նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի քրոջ ամուսնուն՝ Վալերի Պուզիկովին Կրասնոդարի երկրամասում պաշտպանության նախարարությանը պատկանող հողակտորը վաճառելու գործով. գրում է Lenta.ru-ն՝ Коммерсантъ-ի հղումով։
Քրեական գործ հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով (խարդախություն, որն իրականացվել է կազմակերպված խմբի միջոցով կամ առանձնապես խոշոր չափի է) և նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Հետաքննության տվյալներով՝ ընդհանուր առմամբ 9.000 քառ./ կմ հողը նախատեսված է եղել ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման համար, սակայն Սերդյուկովի նախաձեռնությամբ 110 մլն ռուբլու դիմաց վաճառվել է մասնավոր ընկերության, ինչը 57 մլն ավելի էժան է շուկայական արժեքից։
Արդյունքում նախարարի փեսան՝ սկսել է այդ տարածքում էլիտար բնակելի համալիր կառուցել։
Ինքը՝ Պուզիկովը 2013թ.-ին լքել է երկիրը այն բանից հետո, երբ տարածվել են առաջին տեղեկություններն այն մասին, որ նա ներգրավված է եղել Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մեքենայությունների հետ։










