Երևանի Կիևյան կամրջի մոտ դանակահարել են 25-ամյա երիտասարդի

10:30 • 11.03.13

Հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 10-ին՝ ժամը 21.45-ին, հաղորդում է ստացվել, որ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող խանութի մոտից «ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Գուրգեն Դ.-ն:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ անհայտ անձը նույն օրը, ժամը 21.00-ին, Կիևյան փողոցի հիշյալ խանութի մոտ դանակով հարվածել է Գուրգեն Դ.-ին և պատճառել վնասվածք:
 

Գուրգեն Դ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1983 թ. ծնված Հարություն Ս.-ն է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: