The Times-ը Մեծ Բրիտանիայի լավագույն թերթն է ճանաչվել
The Times պարբերականը բրիտանական Press Awards 2012 մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «2012թ. լավագույն թերթը», հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով մրցանակաբաշխության կայքին։
Ինչպես բացատրել է ժյուրին, թերթը մրցանակ է ստացել Էլիզաբեթ 2-րդ թագուհու հոբելյանը և Լոնդոնի Օլիմպիական խաղերը լուսաբանելու, բացառիկ հետաքննությունների, ինչպես նաև «նորարարական թվային առաջարկների» համար։ The Times-ն արժանացել է նաև «Լավագույն լրատվական թիմ» և «Տարվա էքսկլյուզիվ» մրցանակների։
Պարբերականի կիրակնօրյա թողարկումը՝ The Sunday Times-ը, մրցանակ է ստացել լավագույն արտասահմանցի թղթակցի համար։ Մրցանակը հետմահու շնորհվել է լրագրողուհի Մերի Քոլվինին, ով մահացել է Սիրիայում 2012թ. փետրվարին։










