Թուրքիայում ահաբեկչություն է կանխվել
Թուրքիայի Հաքքարի նահանգում ահաբեկչություն է կանխվել։
Ինչպես տեղեկացնում է Sondakika լրատվական կայքը, նահանգում կատարված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 50 կգ պայթուցիկ նյութ և 48 միավոր պայթուցիկ սարք է հայտնաբերվել։
Ահաբեկիչներն օգտագործման համար պատրաստ նյութերը պահել են դաշտային տարածքում՝ հողի տակ։
Ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ, և պայթուցիկները վնասազերծվել են։
Ենթադրվում է, որ դրանք պատկանել են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK):










