Վլադիմիր Պուտինը և Լյուդմիլա Պուտինան հայտարարել են, որ իրենց ամուսնությունն ավարտված է

21:55 • 06.06.13

Վլադիմիր Պուտինը և Լյուդմիլա Պուտինան հայտարարել են, որ իրենց ամուսնությունն ավարտված է, հաղորդում է РИА Новости-ն: 

 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք խոսքն ապահարզանի մասին է, ՌԴ նախագահն ասել է. «Այո, կարելի է ասել, որ դա քաղաքակիրթ ամուսնալուծություն է»:

 

Այնինչ բառացիորեն ժամեր առաջ ռուսական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Պուտինն ու Պուտինան միասին այցելել են Կրեմլի դահլիճ՝ բալետ դիտելու: